0%

Ստաուտ

Շատ մուգ և թանձր մարմնով այս գարեջուրն ունի հատուկ փափկություն, որը բխում է վարսակից: Նուրբ արտահայտված կարամելի և շոկոլադի համային երանգները գալիս են բոված ածիկից: Դառնությունը միջինից թույլ է: Շատ մուգ և թանձր մարմնով այս գարեջուրն ունի հատուկ փափկություն, որը բխում է վարսակից: Նուրբ արտահայտված կարամելի և շոկոլադի համային երանգները գալիս են բոված ածիկից: Դառնությունը միջինից թույլ է:

ALC 4.8% / IBU 30

Համադրելի է հետևյալ ուտեստների հետ.

Փեյլ Էյլ

Անգլիական դասական տեսակի գարեջրի ամերիկյան մեկնաբանությունն է: Բաց գույնի, թարմեցնող և արտահայտված արևադարձային բույրով գարեջուր է, որի դառնությունը նրբորեն հավասարակշռված է համով:.

ALC 5.5% / IBU 40

Համադրելի է հետևյալ ուտեստների հետ.

Վայցն

Բավարական տիպի ցորենի գարեջուր, որը հաճախ անվանում են նաև Հեֆեվայցեն: Պատրաստված է ցորենի ու գարու ածիկի հավասարաչափ խառնուրդից: Հատուկ տեսակի խմորասնկերը ստեղծում են մյուս գարեջրերից տարբերվող բացառիկ բույր, որում առկա են բանանի ու մեխակի նրբերանգներ: Ալկոհոլի պարունակությունը միջին է, իսկ դառնությունը` թույլ: Գարեջուրը զտված չէ և ունի պղտոր տեսք: Հրաշալի ընտրություն է ամառվա տապին:

ALC 5% / IBU 20

Համադրելի է հետևյալ ուտեստների հետ.

Պիլզներ

Պիլսները ծնվել է1942 թվականին Չեխիայի Պլզեն քաղաքում: Ունի բաց և թափանցիկ գույն: Բույրը ծաղկային է և նուրբ, դառնությունն` արտահայտիչ և միևնույն ժամանակ նրբահամ, ինչը գալիս է Սաազ տիպի գայլուկից: Փափուկ և մաքուր համը նպաստում է այս գարեջրի թեթև ըմպելիությանը:

ALC 5% / IBU 42

Համադրելի է հետևյալ ուտեստների հետ.

Ծիրանի Էյլ

Անկրկնելի հայկական ծիրանն, անկասկած,Հայաստանի պարգևն ու խորհրդանիշն է: Ծիրանի ու ցորենի հաճելի համադրությունը ստեղծում է թեթև մրգային թխվածքի տպավորություն, որտեղ բացակայում է միայն քաղցրությունը: Վառ արտահայտված, ծիրանի ու ցորենի հարուստ բույրերն ու համային հատկանիշները նպաստում են մրգի և գարեջրի ներդաշնակ միությանը:

ALC 6% / IBU 18

Համադրելի է հետևյալ ուտեստների հետ.

Բելգիական Թրիփլ

Բելգիացի վանականների հինավուրց բաղադրատոմսով պատրաստված այս գարեջուրն ունի վառ արտահայտված, հաճելի ածիկային բույր, որի մեջ զգացվում են համեմունքների, տարբեր մրգերի և ալկոհոլի թեթև երանգներ: Հեշտ ըմպելի է` չնայած ալկոհոլի բարձր պարունակությանը:

ALC 8% / IBU 25

Համադրելի է հետևյալ ուտեստների հետ.

Վիեննա Լագեր

Անունը բխում է այն քաղաքից, որտեղ առաջին անգամ պատրաստվել է այս գարեջուրը: Գույնը սաթե է, բույրը` թարմ բոված հացի: Նուրբ քաղցրությունն ամբողջացնում է այս գարեջրի առանձնահատկությունը: Դառնությունը միջինից թույլ է: 

ALC 5% / IBU 20

Համադրելի է հետևյալ ուտեստների հետ.