0%

Մեր Մասին

2016 թվականի գարնանը Դառգետն իր դռները բացեց հայ հասարակության առջև որպես առաջին գարեջրատունը Հայաստանում: Մեր առաքելությունը կարելի է ամփոփել մի քանի բառով՝ հասցնել քրաֆթ գարեջրի մշակույթը հայ սպառողին՝ առաջարկելով հնարավորինս բարձր որակով քրաֆթ գարեջրի մեծ տեսականի:

Մեր գարեջրի բարձր պահանջարկից ելնելով, առաջացավ ընդլայնման անհրաժեշտություն: Այսպիսով, մենք սկսեցինք մեր գարեջրի գործարանի շինարարությունը, որը ավարտվեց 2018 թ.-ի սեպտեմբերին: Այդ պահից սկսած մեր գարեգրի տարտեսակները հասանելի դարձան մանրածախ վաճառքի և ավելի քան 350 HoReCa սեգմենտի կետերում:

Դառգետը շարունակում է լինել փոքր անկախ քրաֆթ գարեջրատուն, որը հավատարիմ է մնում կրաֆտի գաղափարախոսությանը: Գարեջուրը պատրաստվում է գարեջրագործության մեջ կիրառվող արտադրական վերջին տեխնոլոգիաներին համապատասխան: Մենք օգտագործում ենք միայն ամենաբարձր որակ ունեցող բաղադրիչներ, որոնք մեզ են հասնում ամբողջ աշխարհից։ Մեր գարեջրի բոլոր տեսակները պաստերիզացված և ֆիլտրված չեն․ նրանք պատրաստվում են ավանդական մեթոդներով, որպեսզի հասնեն կատարյալության։

CraftIndependentSmall

Մենք կերտել ենք մեր գարեջուրը՝ կիրառելով գարեջրագործության միջազգային ստանդարտներ, օգտագործելով բարձրորակ բաղադրիչներ և առաջադեմ սարքավորումներ: Գարեջրի յուրաքանչյուր խմբաքանակ ունի իր պատմությունը․ գարեջրի յուրաքանչյուր տեսակ իր հաջողության սեփական բանաձևը, որպեսզի կարողանանք մատուցել գարեջուր վայելելու հաճույքը մեր Դառգեթասերներին (մարդիկ, ովքեր սիրում են Dargett գարեջուր):

Մենք առանձնանում ենք արդյունաբերական մաշտաբով գարեջուր արտադրողներից: Մենք խաղում ենք համերի և բույրի հետ և «կյանքի ենք բերում» բացառապես նորը (օրինակ՝ ծիրանի համով Apricot Ale-ը) կամ աշխարհում հայտնի 100-ից ավել տեսակ կրաֆտ գարեջրից մեկը: Մենք հեղափոխում ենք «գարեջուր» տերմինի ընկալումը և ցույց ենք տալիս, որ այն ավելին է, քան պարզապես բաց կամ մուգ ու ցորենից պատրաստված խմիչք: Այսպիսով, մեր վերջնական նպատակը մեր երկրում գարեջրի արտադրության հեղափոխությունն է, և մենք հիմա այս բարդ և ոգեշնչող ուղին ենք բռնել:

Մենք մեր չափը դարձրեցինք մեր ամենամեծ առավելությունը: Մենք ազատ փորձարկում, ստեղծում և համտեսում ենք նոր բաղադրատոմսեր, անընդհատ ուժեղացնելով և աշխատելով մեր գարեջրի տեսակների վրա, որպեսզի նրանք դառնան գլուխգործոցներ:

Մեր առաքելությունն է ներկայացնել գարեջուր, որը չի լինի պաստերիզացված և ֆիլտրված կլինի, և որը սպառողի համար կլինի ավելի դուրեկան և թարմ։

Տեսականի

Դառգետ Գարեջրատունը առաջարկում է
7 տեսակի շշալցված գլուխգործոց.