Մենք արտադրում ենք գարեջուր՝ օգտագործելով բացառապես բարձր որակի բաղադրիչներ և կիրառելով գարեջրի արտադրության նորագույն տեխնոլոգիաներ: Այժմ կարող եք վայելել ձեր սիրելի գարեջուրն է՛լ ավելի հաճախ, քանի որ մենք շուկային ենք ներկայացրել ամենահայտնի տեսակների շշալցված տարբերակները:
Դառգետը շարունակում է լինել փոքր քրաֆթ գարեջրատուն, որը հավատարիմ է մնում քրաֆթի գաղափարախոսությանը: Գարեջուրը պատրաստվում է գարեջրագործության մեջ կիրառվող արտադրական վերջին տեխնոլոգիաներին համապատասխան՝ օգտագործելով միայն բարձր որակ ունեցող բաղադրիչներ, որոնք մեզ են հասնում ամբողջ աշխարհից։ Դառգետ գարեջրի որևէ տեսակ պաստերիզացված և ֆիլտրված չէ, այն պատրաստվում է ավանդական մեթոդով՝ հասնելով կատարելության։
Մեր առաքելությունն է Հայաստանում տարածել քրաֆթ գարեջրի մշակույթը: Հետևեք մեր առաջընթացին: